ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
 • ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈւԹՅՈւՆ
 • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
 • ՄԱՏՈւՑՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՎԱՔԱԾՈւ
 • ԳՐԱԿԱՆ
 • ԹԱՏԵՐԱԿԱՆ
 • ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
 • ԿԻՆՈՅԻ
 • ԳՐԱԴԱՐԱՆ
 • ՏԵՍԱՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ
 •ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
 
 
 

ՏԵՍԱ-ՁԱՅՆԱԴԱՐԱՆ

Վերջին տարիներին Թանգարանում գործում է այս նոր ֆոնդային բաժինը, որտեղ կենտրոնացված են ֆոնդերում առկա բոլոր ձայնային ու տեսային նյութերը:
Ֆոնդային այս բաժնում պահպանվում են թվով 1000-ից ավելի նյութեր՝ ձայներիզներ, ձայնասկավառակներ, կինոժապավեններ, տեսաժապավեններ,   CD-ներ եւ DVD-ներ:
Արդի տեխնիկային ընձեռած միջոցներով, պահպանվող բնօրինակները հնարավորինս վերամշակվում, վերաձայնագրվում ու թվայնացվում են, վերածվում նոր ֆորմատների…

Արժեքավոր են հատկապես Կոմիտասի եւ ա. Շահմուրադյանի կատարումներով ձայնասկավառակները, նշանավոր դերասաններ Վ. Փափազյանի, Ի. Ալիխանյանի, Հ. Ներսիսյանի, Օ. Գուլազյանի, Գ. Գաբրիելյանի, Հասմիկի, Ա. Արմենյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Քոչարյանի եւ շատ ուրիշների դերակատարումների ու ասմունքային համարների ձայնագրությունները: Ժապավենների վրա ամրագրված են նաեւ մեր որոշ խորհրդահայ ու սփյուռքահայ գրողների (Ա. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Զ. Եսայան, Ա. Չոպանյան, Պ. Սեւակ, Հ. Շիրազ, Հ. Մնձուրի եւ այլոց) տարբեր առիթներով ունեցած ելույթներն ու հարցազրույցները, մի շարք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Բոլոր այդ նյութերը առանձնակի շուք են տալիս Թանգարանի տարաբնույթ միջոցառումներին ու լավագույնս նպաստում նոր սերնդի գիտելիքների հարստացմանն ու ճաշակի ձեւավորմանը…



 

էլ. փոստ: info@gatmuseum.am