ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
 • ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈւԹՅՈւՆ
 • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
 • ՄԱՏՈւՑՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՎԱՔԱԾՈւ
 • ԳՐԱԿԱՆ
 • ԹԱՏԵՐԱԿԱՆ
 • ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
 • ԿԻՆՈՅԻ
 • ԳՐԱԴԱՐԱՆ
 • ՏԵՍԱՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ
 •ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
 
 
 

ԿԻՆՈՖՈՆԴԵՐ

Տասներորդ մուսային վերաբերող այս բաժինը, բնականաբար, առավել փոքր է ծավալով՝ 80 ֆոնդ եւ հավաքածու՝ 66 000 նյութերի ընդգրկմամբ: Այստեղ են անվանի կինոբեմադրիչներ Է. Մելիք-Քարամյանի, Ս. Կեւորկովի, Գ. Մելիք-Ավագյանի, . Հովհաննիսյանի, Ա. Հայ-Արտյանի, Լ. Իսահակյանի, Ֆ. Դովլաթյանի, Լ. Վաղարշյանի, Ա. Մանարյանի, օպերատորներ Ս. Իսրայելյանի, Ժ. Վարդանյանի, կինոնկարիչներ Մ. Արուտչյանի, Ս. Անդրանիկյանի, կինոգետներ՝ Դ. Դզնունու, Գ. Չախիրյանի, մի շարք կինոդերասանների եւ այլոց անհատական ֆոնդերը:
Առանձնակի արժեք ունեն հատկապես հայ կինեմատոգրաֆիայի հիմնադիր, միջազգային համբավի հասած բեմադրիչ ու դերասան Համո Բեկնազարյանի, նրա հետ համագործակցած խորհրդային խոշոր օպերատոր Դմիտրի Ֆելդմանի, խորհրդային ու հայկական մուլտիպլիկացիայի հիմնադիր Լեւ Ատամանովի (Լեւոն Ատամանյան) ֆոնդերը:
Անհատական ֆոնդերը համալրում են կինոսցենարների, լուսանկարների, էսքիզների, ազդագրերի եւ մյուս ֆոնդերն ու հավաքածուները: Այստեղ պահպանվում են նաեւ եզակի կինոսարքավորումներ, որոնցով նկարահանվել են առաջին հայկական ֆիլմերը:



 

էլ. փոստ: info@gatmuseum.am