Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:

Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր:

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ: Նորացված է նաև ցուցադրությունը: Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում, սակայն հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներինԹումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր

 

 



ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հասցե՝  Լոռու մարզ, գյուղ Դսեղ
Էլ. հասցե՝   Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հեռախոս՝   /077/ 90 69 89
ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ
Հայերեն` 1000 դրամ
Ռուսերեն`  1500 դրամ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ  ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔԸ
Մեծահասակներ`  500 դրամ
Երեխաներ և ուսանողներ  300 դրամ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է՝
Երեքշաբթի-շաբաթ 11:00-17:00
Կիրակի 11:00-16:00
Երկուշաբթի հանգստյան օր

 





ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ Է
 • Բոլոր այցելուների համար` յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը
 • Աշխատանքային բոլոր օրերին՝ թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ստեղծագործական միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է)