ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հիմնադրվել է 1987 թվականին Աշտարակում, մեծանուն լեզվաբան ու պատմաբան Գրիգոր Ղափանցյանի (1887-1957) ծննդյան 100 ամյակի առթիվ: Շուրջ տաս տարի գործել է հայագետի հայրական տանը մեձ առանձին շենքում, ապա տեղափոխվել է Աշտարակի՝ իր անունը կրող դպրոց, որտեղ զբաղեցնում է առանձին հարկաբաժին:
Այստեղ պապանվում են շուրջ 300 հիմնական եւ օժանդակ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Ղափանցյանի կյանքն ու գիտական բեղմնավոր գործունեությունը լուսաբանող ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, կերպարվեստի գործեր, անձնական իրեր:
Այցելուները հատկապես դպրոցականներ են, որոնց համար չափազանց ուսանելի են մեծ գիտնականի՝ հայոց լեզվի եւ հայ ժողովրդի ծագումնաբանությանը վերաբերող ուսումնասիրությունները:
|