ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
 • ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈւԹՅՈւՆ
 • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
 • ՄԱՏՈւՑՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՎԱՔԱԾՈւ
 • ԳՐԱԿԱՆ
 • ԹԱՏԵՐԱԿԱՆ
 • ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
 • ԿԻՆՈՅԻ
 • ԳՐԱԴԱՐԱՆ
 • ՏԵՍԱՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ
 •ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
 
 
 

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում հայ խոշորագույն դասական գրող պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ:
Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:
Տուն-թանգարնը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը:
Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այստեղ ոչ միայն պահպանվում է Պռոշյանի հիշատակը եւ պրոպագանդվում է նրա ստեղծագործությունը, այլեւ այդ ստեղծագործության հիման վրա կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:

 

 

էլ. փոստ: info@gatmuseum.am