ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
 • ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈւԹՅՈւՆ
 • ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
 • ՄԱՏՈւՑՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀԱՎԱՔԱԾՈւ
 • ԳՐԱԿԱՆ
 • ԹԱՏԵՐԱԿԱՆ
 • ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
 • ԿԻՆՈՅԻ
 • ԳՐԱԴԱՐԱՆ
 • ՏԵՍԱՁԱՅՆԱԴԱՐԱՆ
ՄԱՍՆԱՃՅՈւՂԵՐ
 •ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆԻ ՏՈւՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
 • ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ
 
 
 

ԳԻՏԱԿԱՆ և ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Թանգարանի ֆոնդերն ու հավաքածուները ենթարկվում են գիտական մշակման ու վերամշակման, որն իրագործում են համապատասխան չորս բաժինները: Սա Թանգարանի հաջորդ կարեւոր գործառույթն է:
Մասանագետների կողմից ցուցակագրվում եւ քարտագրվում են ֆոնդերն ու հավաքածուներն առանձին-առանձին: Դասակարգվում են դրանցում առկա ստեղծագործություններն ըստ ժանրերի, համակարգվում են մյուս թանգարանային առարկաները: Յուրաքանչյուր նյութ ստանում է իր համարը, նշվում են հիմնական պարամետրերը եւ ըստ հարկի կատարվում են համառոտ ծանուցումներ:
Գիտական բաժիններն աստիճանաբար անցնում են առավել մեծարժեք ֆոնդերի նյութերը շատ ավելի համակողմանիորեն ու մանրամասն ներկայացնող մատենագիտական ցանկերի, ինչպես նաեւ գիտական նոր, համապարփակ ուղեցույցների ստեղծմանը…
Գիտական մշակման ենթարկված ֆոնդերը Թանգարանը սպասարկում է գիտական հանրությանը, զանգվածային լրատվամիջոցներին եւ ուսանողությանը: Սա արդեն վերաբերում է Թանգարանի մյուս կարեւոր գործառույթի՝ թանգարանային նյութերի հանրահռչակման ոլորտին, քանի որ սպասարկման արդյունքում հրատարակվում, հրապարակվում կամ մասնակիորեն շրջանառվում են այդ նյութերը:
Թանգարանի ֆոնդերի օգտագործմամբ իրագործվել եւ իրագործվում են հայ գրողների ու արվեստագետների երկերի բազմապիսի հրատարակություններ, գրվել ու գրվում են  գիտական ուսումնասիրություններ, մենագրություններ, ատենախոսություններ, ստեղծվել եւ ստեղծվում են հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ, վավերագրական տեսաֆիլմեր…
Հիմնականում համապատասխան անհատական ֆոնդերի հիման վրա, Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը խորհրդային տարիներին հրատարակել է հայ դասական գրողներ Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Գ. Սունդուկյանի, Հ. Պարոնյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Թումանյանի, Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Դ. Վարուժանի, Դ. Դեմիրճյանի, Ե. Չարենցի, Ա. Բակունցի եւ այլոց երկերի քննական բնագրերը: Իսկ Արվեստի ինստիտուտը մինչեւ օրս շարունակում է հրատարակել Կոմիտասի ստեղծագործությունների ակադեմիական հատորները…
Թանգարանն ինքը, նշված տարիներին, "Գրական ժառանգություն" մատենաշարով, տարբեր հրատարակչությունների միջոցով, լույս է ընծայել մի շարք հայ գրողների ու արվեստագետների անտիպ գործեր՝ հատկապես նամակներ եւ հուշագրություններ:

Հայաստանի անկախության տարիներին Թանգարանը ձեռք է բերել նաեւ առանձին հրատարակչության իրավունք եւ 1995-ից ի վեր տպագրում է հիմնականում իր ֆոնդային նյութերի հիման վրա կազմված գիտական եւ մասսայական բնույթի գրականություն: Մինչեւ այժմ Թանգարանի հրատարակչությամբ լույս են տեսել շուրջ 60 անուն գրքեր, որոնցից հիշարժան են ուշ միջնադարի եւ նոր շրջանի գրողներ Սայաթ-Նովայի, Պաղտասար Դպիրի, Խ. աբովյանի, Ե. Օտյանի, Գ. Զոհրապի, Ռ. Սեւակի, Վ. Շուշանյանի, Ս. Բյուրատի, Հ. Շեմսի, Մ. Կյուրճյանի, հայագետներ Ա. Աբեղյանի, Հ. Աճառյանի, հայ երաժշտության երախտավորներ Կոմիտասի, Ն. Գալանդերյանի, Գ. Սյունու Է. Միրզոյանի եւ այլոց երկերը, ինչպես նաեւ գրական ու երաժշտական գործեր ամփոփող խտասալիկներ: Այս հրատարակությունների մեծագույն մասը իրագործվել է սփյուռքահայ բարերարների ու Թանգարանի բարեկամների հովանավորությամբ: Այս առումով հիշատակելի է հատկապես հանգուցյալ Հարություն Սիմոնյանի անունը:

 

էլ. փոստ: info@gatmuseum.am