Գրքում ներկայացված պատմվածքներով առաջին անգամ գեղարվեստական գրականության թեմա են դարձել նորագույնժամանակների հայ առաջին վրիժառուի՝ Գուրգեն Յանիկյանի բռնարարքը և դրա հետևանքով ձևավորված Հայաստանի Ազատագրական Հայ Գաղտնի բանակը (ASALA):
«Պատասխան 100 տարի անց» նախագծի ամփոփումը հանդիսացող սյուն պատկերագիրքը անդրադարձ է 1894-1923թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների ու այլ վկայությունների:
Հատորն ընդգրկում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ, գրականագետ, բանաստեղծ Հմայակ Շէմսի Արեգենց Հ. երկերի ընտիր նմուշներ, ինչպես նաև նրա կյանքին ու գործին նվիրված ամփոփ ներածական:
Գիրքն ընդգրկում է նշանավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մեներգային և խմբերգային ստեղծագործությունները:
Ուղեցույցն ընդգրկում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարնի պատմության, կառուցվածքի և հիմնականում մշակութային արժեքների վերաբերյալ համառոտ ակնարկ:
«Ամենեն մաքուր հայելին ցեղին...Ակնարկներ դասական երաժշտության մասին» գիրքն ընդգրկում է երգահան, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի հոդվածնեի և էսսեների մի ընտրանի:
Գիրքը բովանդակում է Ե. Թոլյանի անտիպ հուշագրության առաջին մասը: Փաստալից այս հուշագրությունը ներկայացնում է Կ. Պոլսի 19000-1935թթ. պատմա-մշակութային, հատկապես՝ թատերական կյանքը:
Գիրքը ներկայացնում է Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում և Մեքսիկայում բնակված դերասանուհի, պարուհի, գրող և գրականագետ արմեն Օհանյանի /1887-1976/ վիպական հարուստ և հետաքրքրաշարժ կյանքը
Ժողովածուն ընդգրկում է 17-րդ դարի հայ քերթության խոշորագույն ներկայացուցիչ Պաղտասար Դպրի ողջ բանաստեղծական ժառանգությունը:
Հրատարակությունը երկու գրքով ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի երաժշտագիտական ժառանգությունը՝ 1892-1915թթ. գրած ուսումնասիրությունները, հոդվածները դասախոսություններն ու ելույթները, որոնց գերակշիռ մասը լույս է տեսնում առաջին անգամ: