Հունիսի 6-ին Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, բեմադրիչ Տիգրան Լևոնյանի անձնական արխիվի հանձման արարողությունը:

Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ արխիվը պարունակում է տարբեր տարիների գրագրություն, նամակագրություն, հոդվածներ, կարծիքներ, անձնական և պաշտոնական բնույթի լուսանկարներ, ձայանգրություններ, տեսագրություններ, որոնց թիվը անցնում է 8000-ից:  Ընդ որում, արխիվը թանգարանին հանձնվեց նաև թվայնացված տարբերակով, որը իրականացրել էր  Խաչիկ Շարոյանը:

Տիգրան Լևոնյան մտավորականի մասին խոսքեցին գրականագետներ Լևոն Մութաֆյանը,  Նորայր Ադալյանը, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը և այլք:

 

 

 

 

 
 Կենտրոն հեռուստաընկերության անդրադարձը.