Կրթական ծրագրեր
ՉԱՐԵՆՑ․ ԵՐԿՈՒ ՀԱՍՑԵ
Որտե՞ղ –Ե․ Չարենցի տուն-թանգարաան, ԳԱԹ Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 80 րոպե
Ծրագրի մասնակիցները մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում կծանոթնան նրա կյանքին ու գործունեությանը, ապա քայլերթով կգնան Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան՝ ճանապարհի տարբեր հատվածներում ամրացված QR կոդերի սկանավորման միջոցով լսելով չարենցյան խոսքերի հիման վրա ստեղծված երգեր։ Գրականության և արվեստի թնագարանում ևս ծրագրի մասնակիցները կծանոթանան Եղիշե Չարենցին առնչվող ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Ծրագիրը կամփոփվի խաղ-գլուխկոտրուկի լուծմամբ։
Կինոգետ
Որտե՞ղ –Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը – 15- ից ավելի
Տևողությունը – 50 - 60 րոպե
Մասնակիցները բաժանվում են խմբերի և փորձում են գուշակել հայկական ֆիլմերը՝ ըստ դերասանների լուսանկարների, ըստ ֆիլմում ընչած երաժշտության կամ արտահայտությունների: Յուրքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում խումբը ստանում է միավոր: Վերջում, ամենից շատ միավոր հավաքած խումբը ստանում է մրցանակ թանգարանի կողմից:
Անկախ Հայաստան
Որտե՞ղ –Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 45 -50 րոպե
Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին, դրանց բովանդակությանը, սովորում են ՀՀ օրհներգը, երգում երգուսույցի (կարաոկե) օգնությամբ, այնուհետև պատրաստում են ՀՀ պետական դրոշը և խճանկար-փազլի միջոցով ամբողջացնում են զինանշանը:
9-13 տարեկան երեխաները սովորում են նաև ՀՀ մարզերի և մարզկենտրոնների անունները և խաղ-գլուխկոտրուկի միջոցով կազմում ՀՀ մարզային քարտեզը:
Աշունն իմ ձեռքերով
Որտե՞ղ –Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 45 -50 րոպե
Երեխաներին բաժանվում է աշնանային թեմայով բանաստեղծություններ, տրվում է ժամանակ անգիր սովոելու համար, այնուհետև հանձնարարվում է իրենց բանաստեղծության տեքստը վերածել նկարի՝ օգտագործելով տերևներ, ճյուղեր և բնական այլ նյութեր:
Թղթե հեքիաթ
Որտե՞ղ –Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 45 -50 րոպե
Ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են գեղարվեստական գրքերի կազմման առանձնահատկություններին, այնուհետև ընթերցվում է նախապես ընտրված հեքիաթ, որը երեխաների կողմից վերապատվում է:
Երեխաները բաժանվում են խմբերի. խմբերին տրվում է հեքիաթի մասնատված տեքստը, տեքստի բովանդակությանը համապատասխան նկարներ և հանձնարավում է կազմել գիրք՝ ամբողջացնելով հեքիաթը;
Իմ կատակ թերթը
Որտե՞ղ – Թանգարանի գրական ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 50 -60 րոպե
Թանգարանի «Մամուլի կրպակ» ցուցափեղկի մոտ երեխաները ծանոթանում են պարբերական մամուլի տեսակներին, հայկական առաջին պարբերական մամուլի պատմությանը, ապա թանգարանի ֆոնդերում պահվող երգիծաթերթերի նմուշների օրինակով մանրամասն տեղեկատվություն են ստանում «երգիծաթերթ» ժանրի, թերթի կազմման փուլերի վերաբերյալ:
Այնուհետև երեխաներին տրամադրվում են երգիծանկարներ և այլ նյութեր՝ պատրաստելու համապատասխան թեմաներով երգիծաթերթեր:
Հողի ուժը
Ովքե՞ր – 55-75 տարեկան կանայք և տղամարդիկ
Որտե՞ղ - Թանգարանի «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահ
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը- 40-50 րոպե / 3 փուլ
1-ին փուլ - Թանգարանում գործող սփյուռքահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հավաքածուի հիման վրա ստեղծված «Միջին Արևելքի արվեստ» ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են Գրիգորյանի շուրջ 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հավաքածուին՝ մասնավորապես հողարվեստի նմուշներին, այնուհետև լսում դասախոսություն՝ «Հողը Մարկոս Գրիգորյանի արվեստում» թեմայով:
2-րդ փուլ - Ավազաթերապևտիկ հանդիպում. մասնագետի ուղղորդմամբ մասնակիցները շոշափման միջոցով նախ ծանոթանում են նյութին, այնուհետև մատերի և ձեռքերի նախավարժանք կատարում, որից հետո փուլային սկզբունքով պատկերում տարբեր պատկերներ:
3-րդ փուլ - Մասնակիցները բնական նյութերի՝ մասնավորապես հողի, ավազի և ցորենի համադրությամբ, ստեղծում են կտավներ՝ ներդնելով իրենց մտքերն ու զգացողությունները, ինչպես նաև ակտիվացնելով սեփական երևակայությունը:
Ես բեմանկարիչ եմ
Որտե՞ղ – Թանգարանի թատերարվեստին նվիրված ցուցասրահ
Խումբը- 10 -15 մասնակից
Տևողությունը- 50-60 րոպե
Երեխաների հետ ճանաչողական զրույց է տարվում բեմական արվեստում ներառվող մասնագիտությունների, կերպարների ապրած ժամանակաշրջանի, նորաձևության, նշանների և խորհրդանիշների մասին, որին հաջորդում են գործնական աշխատանքները: Թանգարանի թատերական ֆոնդերից նախապես ընտրված բեմական հագուստների էսքիզների կրկնօրինակների հիման վրա 6-10 տարեկան երեխաները կատարում են գունավորման աշխատանքեր, իսկ 11-13 տարեկանները իրականացնում են էսքիզների ձևավորումը՝ օգտագործելով կտորներ, թելեր, թղթեր և այլ նյութեր:
Ազգային նվագարանների աշխարհում
Ովքե՞ր – 8-10, 11-14 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը- 40-50 րոպե
Երեխաներին պատմում ենք նվագարանների ստեղծման, տեսակների, առանձնահատկությունների մասին, ապա սենսորային կրպակի օգնությամբ ներկայացնում ենք նվագարաններից յուրաքանչյուրը առանձին, լսում կատարումը, տեսնում կատարման տեխնիկան: Վերջում երեխաներին հանձնարարվում է լրացնել նախապես ծրագրի համար պատրաստված խաղ-խաչբառերը:
Գորգի կախարդական աշխարհը
Ովքե՞ր – 6-8, 9-13 տարեկան երեխաները՝ մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի Միջին արևելքի ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 50-60 րոպե
Թանգարանի Միջին արևելքի ցուցասրահում երեխաները ծանոթանում են հայկական գորգագործությանը, գույների, զարդանախշերի առանձնահատկություններին, ապա ստացած գիտելիքի հիման վրա նկարում են գորգերի էսքիզներ:
Կարաոկե թանգարանում. Կոմիտասի երգերի օրինակով
Ովքե՞ր – 8 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները
Որտե՞ղ – Թանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 50-60 րոպե
Թանգարանի երաժշտարվեստին նվիրված ցուցասրահում երեխաները ծանոթանում են հայ մեծանուն երգահան, մանակավարժ, երաժշտագետ Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, տեսնում անձնական իրերը, լուսանկարները, երաժշտական գործիքները, որոնք պահպանվում են թանգարանում, այնուհետևթանգարանի Կոմիտասի անունը կրող դահլիճում երգուսույցի /կարաոկե/ միջոցով սովորումև կատարում են Կոմիտասի երգերը:
Ստվերների թատրոն թանգարանում
Ովքե՞ր – 8-12 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի թատերարվեստին նվիրված ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը- 60 -70 րոպե
Երեխաները ծանոթանում են թատերական արվեստին՝ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալով ստվերների թատրոնի վերաբերյալ: Թանգարանային մանկավարժը կարդում է նախապես ընտրված որևէ հեքիաթ կամ առակ և հանձնարարում բեմադրել: Երեխաները բաժանվում են խմբերի՝ ռեժիսոր, դերասաններ, բեմանկարիչներ, տեղում սովորում են տեսքտը, պատրաստում են ստվերների թատրոնի տիկնիկներ և թանգարանի թատերական սրահում, ստվերների թատրոնի արկղիկի միջոցով, բեմադրում ներկայացում:
Ինչպես են ստեղծվում մուլտֆիլմերը
Ովքե՞ր – 7- 11 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի կինոարվեստին նվիրված ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 40-50 րոպե
Երեխաները ֆոնդային նյութերի միջոցով ծանոթանում են մուլտֆիլմերի ստեծման գործընթացին՝ փուլ առ փուլ, փորձում են շարժական նկարների միջոցով մուլտիպլիկացիայի մեկ դրվագ ստեղծել, ապա դիտում են որևէ հայկական մուլտֆիլմ:
Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»
Ովքե՞ր – 6 - 8 տարեկան երեխաները` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – Թանգարանի ցուցասրահներ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը – 40 րոպե
Երեխաներին պատմում ենք թանգարանի մասին, առաջարկում ընտրել քարտեր՝ գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության «աշխարհներից» և հանձնարարում ցուցասրհում փնտրել այդ քարտերի վրա պատկերված իրերը: Ցուցասրահում հերթով մոտենում ենք գտած իրերին և պատմում դրանց մասին: Վերջում. հարց ու պատասխանի միջոցով վերհիշում ենք այդ օրվա սովորած նյութը:
Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»
Որտե՞ղ – Թանգարանի ցուցասրահներ և Կոմիտասի անվան դահլիճ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը –50 60 րոպե
Էքսկուրսիան լսելուց հետո՝ երեխաները բաժանվում խմբերի: Խմբերին տրվում է մեկական քարտ, որի վրա պետկերված է ցուցադրված իրերից մեկը և հանձնարարվում ՝ նշված ժամանակահատվածում գտնել տվյալ քարտի թեմային առնչվող ևս երեք քարտ: Առաջադրանքը ճիշտ կատարած առաջին խումբը պարգևատրվում է:
Խաղ-էքսկուրսիա «Բացահայտում»
Որտե՞ղ – Թանգարանի գրական ցուցասրահ և Կոմիտասի անվան դահլիճ, գրադարան
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը - 60 -70 րոպե
Երեխաները բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվում է հայ գրողների մեկական դիմանկար և հանձնարարարվում՝ նշված ժամանակահատվածում ճանաչել լուսանկարի վրա պատկերված գրողին, նշել տվյալ հեղինակի հետ առնչվող այն բոլոր առարկաները, որոնք ներկայացված են ցուցադրության մեջ և նշել հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք առկա են գրադարանի քարտարանում: Առաջին երկու հանձնարարությունները կատարելուց հետո խմբերը 5-7 րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց հավաքած տեղեկատվությունը, որն ուղեկցվում է թանգարանային մանկավարժի լրացումներով: