Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանը, նոյեմբերի 7-ին, «Նարցիս» գրական-մշակութային հանդես հետ գործակցելով, կազմակերպել էր բանաստեղծ, դրամատուրգ, 2006թ.-ից «Նարցիս»ի գլխավոր խմբագիր՝ Վահան Վարդանյանի հիշատակին նվիրված ցերեկույթ: Թանգարանի հատուկ վահանակում ներկայացված էին Վահան Վարդանյանի հեղինակած գրքերը, նրա ինքնագրերից, լուսանկարներ եւ բանսաստեղծի հիշատակին նվիրված, «Նարցիսի» հատուկ համարը...
Հանդիպման սկզբում ցուցադրվեց Արփեն Մովսիսյանի տեսաֆիլմը: Ելույթներով հանդես եկան թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծուհի Սոնա Վանը, Արտաշես Արամը, Մերուժան Սիմոնյանը, Ռոմիկ Սարդարյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, դերասանուհի Կարինե Ոսկանյանը… Օրվա առանցքում Վահան Վարդանյանի վերջին՝ «Մարտակոչն Աստծո» եւ «Անդին» ժողովածուներն էին...
Հանդիպման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Վահան Արծրունին եւ Տիգրան Մկրտչյանը: Վահան Վարդանյանի բանաստեղծություններն ընթերցեցին վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը եւ դերասան Գարիկ Հովհաննիսյանը:
Մտահղացման հեղինակը, հանդիպման վարողն ու պատասխանատուն էր Գրականության եւ արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող, Վահան Վարդանյանի վերջին երկու գրքերի խմբագիր՝ բանաստեղծ Գոհար Գալստյանը:
Հեղինակ` Գոհար Գալստյան