Գրականության և արվեստի թանգարանում նշվող հոբելյանների շարքին ավելացավ ևս մեկը՝ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ալաջաջյանի 90-ամյակին նվիրված հանդիսությունը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին: Այն հատկապես խորհրդանշական էր, քանի որ Ս. Ալաջաջյանը շուրջ վեց տարի եղել է այս թանգարանի տնօրենը: Միջոցառումը սկսվեց Ստեփան Ալաջաջյանի լուսանկարենից պատրասատված սլայդի ցուցադրմամբ, այնուհետև թանագարանի տնօրեն Կարո Վարդանյանը հանգամանալից ներկայացրեց նրա գրական ժառանգութունը՝ մասնավորապես հեղինակի «Անապատում», «Պարտություն» և «Եղեգները չխոնարվեցին» վեպերը: Ստեփան Ալաջաջյան գրողի նկարագիրը շարունակեցին լրացնել Հայաստանի գրաղների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, մանկագիր Սուրեն Մուրադյանը :
Ստեփան Ալաջաջյանի սցենարով են նկարահանվել «Կտոր մը երկինք» և «Սպիտակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները, ուստի պատահական չէր, որ բանախոսների թվում էին «Կտոր մը երկինք» ֆիլմի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, և նույն ֆիլմի գլխավոր դերակատարներից ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը: Ելույթները պարբերաբար ընդմիջվեցին Արմինե Խաչատրյանի, Եվա Եգանյանի և Արսեն Ղամբարյանի երաժշտական կատարումներով, իսկ եզրափակիչ խոսքը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդ և Հայկական Կարիտասի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանինն էր:
Հյուրերի շարքերում նստած էին նաև Ստեփան Ալաջաջյանի դուստր՝ Թերեզա Ալաջաջայանը և «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանը, ում միջոցով Քաշաթաղում կանգնցեվել է Ս. Ալաջաջյանի հուշաքարը: Միջոցառումը վարեց դերասանուհի Մարո Հակոբյանը: