Հունիսի 30-ին, ժամը 15-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ՝ կատարմամբ Կոմիտասի անվան ԵՊԿ-ի ուսանողներ Ալի Ախավան Սալամաթի և Մահմոուդ Մոհամմադիի:          

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ալեքսանդր Դոլուխանյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Ջուզեպպե Ջորդանիի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները: