Սեպտեմբերի 5-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Արվեստագետ» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, «Արվեստագետ» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանի «Կատարված գործը մարդն է» գրքի շնորհանդեսը։ Գիրքը նվիրված էր հեղինակի ուսուցչին՝ Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 դպրոցի վաստակաշատ տնօրեն, բանաստեղծ, արձակագիր, լուսահոգի Իվան Գոգչյանին։

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ողջույնի խոսքին հաջորդեցին լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու Լավրետի Միրզոյանի, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջյանի, գրքի խմբագիր Լիլիթ Թոգչյանի և այլ մտավորականների ելույթները:

Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը և երգչուհի Մոնիկա Նազարյանը
: