Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ հանդիպում դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ:

Երիտասարդ արվեստագետը խոսեց բեմական գործունեության, ներկայցումների և համերգների ժանրային նախընտրությունի, Փարզում անցկացրած ժամանակաշրջանի, անձնական կյանքի, առաջիկա ծրագրերի մասին և ոչ միայն…

Հանդիպումը համեմվեց նաև երաժշտությամբ և հումորով. Հայկ Պետրոսյանը պարբերաբար հանդես եկավ երաժշտական կատարումներով՝ սեփական և աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաև ներկայացրեց որոշ դրվագներ իր` «Հեղափոխության 55 երանգները կամ պռիվետ Ռոբ» ներկայացումից: