«Հայ շեքսպիրյան միության» նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին Հայաստանում անցկացվում է շեքսպիրյան միջազգային գիտաժողով: «Շեքսպիրը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում» խորագրով հնգօրյա գիտաժողովի 3-րդ օրը անցկացվեց Գրականության և արվեստի թանգարանում: Գիտաժողովի շրջանակներում մի շարք զեկուցումներ հնչեցին ինչպես օտարերկյա, այնպես էլ հայ մասնագետների ներկայացմամբ՝ այդ թվում արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Հենրիկ Էդոյան և այլք:

Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու Գրականության և արվեստի թանգարանի ցուցադրությանը: