«Հայ Արվեստի Տունը» հ/կ –ի նախաձեռնությամբ փետրվարի 5-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունենա հուշ- ցերեկույթ` նվիրված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:

Միջոցառումը մեկնարկեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի բացման խոսքով, ապա ցուցադրվեց մեծ երգչուհուն նվիված կենսագրական ֆիլմ: Ելույթ ունեցան նաև «Հայ Արվեստի Տունը» հ/կ –ի նախագահ Մելսիդա Հակոբյանը, բանաստեղծուհիներ Կարինե Մկրտչյանը, Կարինե Ամիրյանը, իսկ երգահան Աննա Արշակյանի և աշուղ Աստղանուշի կատարմամբ հնչեցին երգեր Ֆլորա Մարտիրոսյանի երգացանկից: