Ս.թ. փետրվարի 7-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ հանդիպում "Silk Road Media Group"-ի հրատարակիչ Մարկ Ախմեդջանովի հետ /Մեծ Բրիտանիա/: Հանդիպման ընթացքում Մարկ Ախմեդջանովի մասնակիցներին ծանոթացրեց «Բաց Եվրասիա» գրական փառատոնի և գրքասերների ֆորումի գործունեության հետ, որը ներառում է գրքերի հրատարակության, ներկայացման, ինչպես նաև գեղանկարների ցուցադրման հնարավորություններ Լոնդոնում: