Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 16-ին Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում տեղի ունեցավ թուրքագետ, երգիչ Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը: Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդերում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն լեզուներով:

Գրքի և հեղինակի մասին իրենց խոսքն ասացին գրականագետ, Գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, լրագրող-գրող Ֆահրադ Աբուջյանը և այլք:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև հնչեցին կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ (նվագակցող՝ դաշնակահար Հովհաննես Մանուկյան):

 

 

 

 

«Շողակաթ» հեռուստաընկերության անդրադարձը.
 

 

 

ՄԱՄՈՒԼ

 

tert  https://iravunk.com

  Լույս է տեսել Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը