«Արվեստագետ» կրթամշակութային հ/կ-ի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին Գրականության և արվեստի թանգարնում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին և ելույթ ունեցան դիրիժոր, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս՝ Հովհաննես Չեքիջյանը, գեներալ֊-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր -Թադևոսյանը (Կոմանդոս), երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, լեզվաբան, մ. գ. թ. Լավրենտի Միրզոյանը, դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, գրականագետ, ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը, աշուղներ Աստղանուշը և Ռազմարը, Շառլ Ազնավուրի անվան դպրոցի սան, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը, քանոնահարուհի՝ Մարիաննա Գևորգյանը և այլք:

Հնչեցին Ազնավուրի երգերից և բանաստեղծություններից, ցուցադրվեց մեծանուն հայի մասին պատմող տեսաֆիլմ: Միջոցառումը եզրափակվեց Արա Գևորգյանի երգի «Մեր Շարլը» երգի կատարմամբ: