«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 13-ին մեկնարկեց «OST» նախագծի անդրանիկ՝ «Երաժշտական խճանկար» խորագրով համերգը՝ նվիրված Կոմիտասի  և  Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

Միջոցառման շրջանակներում հնչեցին Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերը Անդրիասյանի, Հրանտ Գրիգորյանի, Պետրոս Աֆրիկյանի երաժշտկան ստեղծագործությունները՝ Դավիթ Բախշիյանի (դաշնամուր), Մանե Դանիելյանի (դաշնամուր), Նորա Հարությունյանի (ջութակ), Դավիթ Օնիպչենկոյի (շեփոր), Մարիամ Մկրտչյանի (սոպրանո), Մարիամ Բաբայանը (սոպրանո) և Գուրգեն Բաղդասարյանի (բաս) կատարմամբ:

 

 

 

 

 

«Շողակաթ» հեռուստաընկերության անդրադարձը.