Ապրիլի 13-ին Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ Լիանա Քոսակյանի «Նրանցից մեկը » պատմվածքի քննարկում շնորհանդեսը, որը վարում էր Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը։ Գիրքը նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Բերակչյանի հիշատակին...:

Ելույթներով հանդես եկան Տիգրան Բերակչնայի հայրը, լեզվաբան, մ.գ.թ. Լավրենտին Միրզոյանը, Կ Զարյանի անվան 117 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Արիստակեսյանը, գրողներ Նունե Պողոսյանը, Մարիամ Խուրշուդյանը, Սուսաննա Ղազարյանը և այք: Շնորհանդեսին ներկա էին նաև ապրիլյան պատերազմում զոհված հերոսներ Բագրատ Ալեքսանյանի, Կարեն Ներսիսյանի և Արմենակ Ուրֆանյանի մայրերը և Արցախյան պատերազմի հերոս Վուրգ Ոսկանյանի որդին՝ Սուրեն Ոսկանյանը։