Գրականության և արվեստի թանգարանում ապրիլի 30-ին կայացավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի` գրական թարգմանությունների աջակցության դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը-քննարկում հրատարակչական ոլորտի ներկայացուցիչների, թարգամանիչների և անհատ ստեղծագործողների հետ: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյանի գրասենյակի ներկայացուցիչ Սեդա Գրիգորյանը ներկայացրեց դրամաշնորհին դիմելու ընթացակարգը, հնարավորությունները և այլ մանրամսներ: