«Բյուրակն» կրթահամալիրի սաների նախաձեռնությամբ մայիսի 24-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան և մայիսյան հերոսամարտերին:

Փոքրիկ երգիչների կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արեգ Լուսինյանի և այլ կոմպոզիտորների երգեր, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի մշակումներ: