Գրականության և արվեստի թանգարանում այսօր կայացավ Ստեփան Ալաջաջյանի «Մայրամուտ» գրքի շնորհանդեսը և Ստեփան Ալաջաջյանի անվան արձակի մրցույթի մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամի և «Գրական կայարան» լրագրողների ակումբի նախաձեռնությամբ:

Մրցանակները հանձնեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և գրող Սուսաննա Հարությունյանը. պատմվածքի ժանրում՝ Հերիքնազ Հակոբյանին («Նրա հոգսը»), վիպակի ժանրում՝ Հրաչ Բեգլարյանին («Կինը և եռափեղկ հայելին»):

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը, ՀՀ մշակույթի նախարարության մամուլի և գրական ծրագրերի համակարգող Տաթև Սուքիասյանը, «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամի տնօրեն Թերեզա Ալաջաջյանը, գրողներ, մտավորականներ և այլք:

 

 


 Հանրային հեռուստաընկերության անդրադարձը.