Գրականության և արվեստի թանգարանում սեպտեմբերի 13-ին բացվել է ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի 120 և ռեժիսոր, դերասան ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արշակ Բուրջալյանի 140-ամյակներին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Ներկյացավծ են նամակներ, ռեժիսորական նշումներ, բեմական զգեստների էսքիզներ, լուսանկարներ, Ա. Գուլակյանի և Ա. Բուրջալյանի դիմանկարները /հեղինակ՝ Մարտիրոս Սարյան/

Ցուցադրությունը կգործի մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: