Հայաստանի անկախության տոնին ընդառաջ սեպտեմբերի 20-ին Գրականության և արվեստի թանգարանում իրականացվեց «Անկախ Հայաստան» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որին մասնակցեցին «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաները:

Կրթական ծրագրի շրջանակում երեխաները սովորեցին Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը, մարզերը և մարզկենտրոնները, ապա պատրասետցին Հայաստանի դրոշը, կատարեցին օրհներգը և խաղ-գլուխկոտրուկի օգնությամբ կազմեցին Հայաստանի մարզային քարտեզը: