1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված «Աղետներին դիմակայության օր» խորագրով համապետական միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Թանգարանների խոցելիության նվազեցումը երկրաշարժի վտանգի դեպքում» խորագրով դասախոսություն:
Դասախոսությունը վարեց ճգնաժամային կառավարման մասնագետ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Անի Տերտերյանը;