Երեկ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը՝ նվիրված Ֆ. Նանսենի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու 100-ամյակին։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային հնգյակի համերգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը։

Միջոցառման շրջանակում զեկուցումներով հանդես եկան նաև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանը (թեման՝ «Ֆրիտյոֆ Նանսենը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր») և Ֆ. Նանսենի թանգարանի աշխատակիցներ Անահիտ և Էլեն Վարդանյանները՝ ներկայացնելով Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» նորընծա գիրքը։