Թանգարանների միջազգային օրվա և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Ե․ Չարենցի տուն-թանագարանի հետ համատեղ մեկնարկեց «Չարենց․ երկու հասցե» ինտերակտիվ կրթական ծրագիրը։

Ծրագրի մասնակիցները՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի սաները, մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում ծանոթացան նրա կյանքին ու գործունեությանը, ապա ծրագիրը շարունակվեց Գրականության և արվեստի թանգարանում։ Ծրագրի մասնակիցները Եղիշե Չարենցին առնչվող ցուցանմուշներին ու դրանց պատմությանը ծանոթանալուց հետո բաժանվեցին խմբերի և մասնակցեցին խաղ-գլուխկոտրուկի լուծմանը։