Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ համագործակցությամբ Tashir Street պատկերասրահի, մայիս 20-ին Tashir Street Shopping Gallery-ում բացեցին ԳՈՐԾՔ ԹԱԳԱՎՈՐԱՑ խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը։ Ցուցադրությունում տեղ են գտել բացառիկ փաստաթղթեր հայոց և համաշխարհային առաջնորդների պատմությունից, մանրանկարչության նմուշներ և այլն։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան ծրագրի համաակրգող, ԳԱԹ մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանաը և այլք։
Ծրագիրը իրականացվել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՏԵՐՅԱՆ մշակույթի կենտրոնի, Հայաստանի նկարիչների միության, ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԳՈՐԳԵՐ ընկերության և Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի աջակցությամբ։ Տարածքում պարբերաբար իրականացվելու են արվեստի ու պատմության թեմաներով վարպետաց դասեր։