Օրեր առաջ Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցերեկույթ։ Միջոցառումը մեկնարկեց «Ֆրունզե Դովլաթյան-95» ժամանակավոր ցուցադրության բացմամբ, որտեղ ներկայացված էին անձնական փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ, սցենարներ՝ Դովլաթյանի արխիվից։
Ցերեկույթին բացման խոսքով հանդես եկավ ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա Դովլաթյան ռեժիսորի և արվեստագետի անցած ուղուն անդրադարձան կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կինոգետներ Անետա Երզնկյանը, Սիրանուշ Գալստյանը, Ռոբերտ Մաթոյանը, Ֆրունզե Դովլաթյանի որդին՝ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և անվանի այլ արվեստագետներ։
Ցերեկությի ընթացքում Երաժշտական կատարումով հանդես եկան ԱլՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարներ Սյուզաննա Մելքոնյանը և Արմեն Բադալյանը (կոնցերտմայստեր՝ Ելենա Վարդազարյան)։ Օրն ավարտվեց ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի «Զրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ» վավերագրական 
ֆիլմի ցուցադրմամբ։