Սեպտեմբերի 9-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց պատմաբան, բանասեր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի 120-ամյակին նվիրված ցուցադրությունը, որին հաջորդեց Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. Ինքնության և ժառանգության վավերագիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Newmag» հրատարակչությունը՝ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի նախաձեռնութամբ։
Ցերեկույթը մեկնարկեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանի բացման խոսքով, ապա ելույթներով հանդես եկան «Newmag» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, Մորիս Հասրաթյանի որդին՝ ճարտարեպետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը, ով նաև գրքի խմբագիր է, գրքի հեղինակը՝ բ․գ․դ․ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, , պ․գ․դ․, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, բ․գ․դ․ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և այլք։
Ելույթները պաբերաբար ընդմիջվեցին Մորուսա Հասրաթյանի մասին պատմող կարճ հոլովակներով և քանամչահար Հակոբ Խալաթյան երաժշտական կատարումներով։
Լուսանկարաները՝ Աղվան Ասոյանի