Գրականության և արվեստի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ բացվեց Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագրով ցուցահանդեսը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահումներկայացված էին լուսանկարներ, փաստաթղթեր, կտավներ և մի շարք այլ արխիվային նյութեր, որոնք պատմում էին մեծանուն մտավորականների՝ Արշակ Չոպանյանի և Կոմիտասի երկարամյա բարեկամության և Կոմիտասի կյանքում Չոպանյանի ունեցած անուրանալի դերի մասին։

Ցուցահանդեսին բացման և ողջույն խոսքերով ելույթ ունեցան Կոմիտասի թանգարանի ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահանգն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները։

Ցուցադրության համադրողն է Մարինե Հարոյանը։

 

 

 

{gallry}mijocarumne/2022/komitaschopanyan{/gallery}