Ս.թ. նոյեմբերի 26-ին Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) տեղի ունեցավ պոլսահայ նշանավոր գրող Զահրատի ծննդյան 100-ամյակին նվիրված «Զահրատ-100, հատընտիր» գրքի շնորհանդեսը:
Գիրքը տպագրվել է ԳԱԹ-ի և Պոլսի Հայոց Պատրիարքարանի հետ համագործակցությամբ: Հատընտիրի մեկենասն է դոկտոր Յակոբ Այնթապլեանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԹ գիտական գծով փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը, ապա ելույթ ունեցան Պոլսի Հայոց Պատրիարքարանի հրատարակչության տնօրեն Հովակիմ Վրդ. Սերովբեանը, գրականագետ, բ.գ.դ. Դավիթ Գասպարյանը, բանաստեղծուհի, ԳԱԹ գրական բաժնի գիտաշխատող Գոհար Գալստյանը և այլք: Ասմունքող Գայանե Սամվելյանն ընթերցեց հատվածներ ժողովածուից: