Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը Մատենադարանի և Ազգային գրադարանի տնօրենների հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ:
Փարիզում այցելել են Ֆրանսիայի ազգային գրադարան, Ֆրանսիայի ազգային արխիվ, ԻՆԱԼԿՈ հիմնադրամ, Փարիզի արվեստի ինստիտուտ և այլ գործընկեր կառույցներ: Հանդիպումներ են ունեցել նշյալ կառույցների ղեկավարների հետ, քննարկել գրավոր ժառանգության պահպանման, թվայնացման և ուսումնասիրման վերաբերյալ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազը, ում հրավերով է իրականացվել այցը, բարձր է գնահատել երկու երկրների գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն նշանակության կառույցների համագործակցությունը: