Դեկտեմբերի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը կազմել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը:
Ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով երաժշտասեր հանրությանը ներկայացնել Պարույր Սևակի խոսքերով գրված երգերը՝ որպես հայ մշակույթի գանձերից մեկը:

Շնորհանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան լսելու Սևակի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերից մի քանիսը՝ նորովի գնահատելով նրա ստեղծագործական ժառանգության և երաժշտության միաձուլումը։