Սիրով տեղեկացնում ենք, որ ս Գրականության և արվեստի թանգարանի դահլիճում տեղի կունենա «Ինչու է լուսինը փոփոխվում» հեքիաթի շնորհանդեսը (ըստ ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆԻ, հայերեն թարգմանությունը ` Հասմիկ Հախվերդյանի)։

Այն մի պատառիկ է Կիլիկիայի Բեհեսնի ամրոց-քաղաքի ժողովրդական բանահյուսությունից։ Հեքիաթը մեզ է հասել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գրող, քաղաքական -հասարակական գործիչ Դավիթ Մանուկի Ադամյանի շնորհիվ, ով այն հրատարակել է ավելի քան կես դար առաջ "Armenian Mirror Spectator" -ի էջերում ` անգլերեն լեզվով։
Գիրքը տպագրվել է "Sibil la Reine" հայկական զարդերի ապրանքանիշի և բարերար Նազար Բինաթլիի աջակցությամբ։ Շնորհանդեսին ներկա կլինի պոլսահայ սիրված երգչուհի Սիպիլը։