Երեկ Գրականության և արվեստի թանգարանում կայացավ հոլանդական «Black Swan»- կվինտետի և քամանչահար Հակոբ Խալաթյանի համատեղ համերգը։
Համերգին բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց երգչախումբը (գեղ․ ղեկավար Հասմիկ Ամատունի) անակնկալ մատուցելով հյուրերին՝ կատարեց Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության օրհներգերը։
Համերգային ծրագրում հնչեցին հայկական աշուղական երգեր, կոմպոզիտորներ Խաչատուր Ավետիսյանի, Ծովակ Համբարձումյանի ստեղծագործություններից, ինչպես նաև հոլանդական ժողովրդական երգեր։