Այսօր Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ թանագարանի կողմից հրատարակված «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գրքի շնորհանդեսը, որը հրատարակության էր պատրաստվել դեռևս 1980-ական թվականներին՝ Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Վիլենա Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ։

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն, բ․գ․թ Վահագն Սարգսյանը, ապա ականավոր կինոռեժիսորի կյանքի և գործունեության մասին խոսեց կինոգետ, գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ, արվեստագիտության թեկնածուՍիրանույշ Գալստյանը։
Ելույթ ունեցան նաև գրականագետ, բգդ Ավիկ Իսահակյանը, կինոգետ, բգթ Արծվի Բախչինյանը, կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը և այլք։
Քամանչահար Հակոբ Խալաթյանը հանդես եկավ Հ Բեկնազարյանի ֆիլմերում հնչած կինոերաժշտությունների կատարմամբ։