«Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը հյուրընկալեց հազարավոր այցելուների և հանդես եկավ մի շարք հետաքրքիր միջոցառումներով․

Մեր փոքրիկ այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու «Մարկոս Գրիգորյան. գորգ և գործ» կրթական ինտերակտիվ նոր ծրագրին, որի շրջանակում ծանոթացան անվանի նկարիչ Մարկոս Գրիգորյանի գորգերի հավաքածուին, նրա կողմից արված էսքիզներին, ապա մասնակիցը դարձան գոգի գործման ընթացքի։

Նույն օրը թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Գիր և գրիչ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Սիամանթոյի, Գարեգին Լևոնյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և մեր մյուս մեծերի գրիչները և ինքնագրերը։

Թանգարանային տոնը եզրափակվեց Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված Ժողովրդական երաժշտության համերգով՝ «Էքսպերիմենտալ Դուո» խմբի, քամանչահար Հակոբ Խալաթյանի և երգչուհի Աննա Սառա Պողոսյանի կատարմամբ։