Գրականության և արվեստի թանգարանը շարունակում է բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված միջոցառումների շարքը, որի շրջանակում երեկ թանգարանում տեղի ունեցավ "Միսաք Մանուշյան. Ֆրանսիայի ազգային հերոսը և հայ բանաստեղծը" խորագրով ցերեկույթը։

Բացման խոսքով և Մանուշյանի կենսագրության համառոտ ակնարկով հանդես եկավ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան բանաստեղծուհիներ, թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատողներ Գոհար Գալստյանը և Անի Տեր-Գուլանյանը։

Միջոցառման շրջանակում թանգարանը հյուրընկալել էր նաև Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի աշակերտներին, ովքեր ընթերցեցին Մանուշյանի բանաստեղծություններից։