Հունիսի 27-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց կինոռեժիսոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Հայրապետյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցադրույթունը, որտեղ ներկայացվեցին նրա կյանքն ու գործնեությունն արտացոլող լուսանկարներ, նամակներ, ազդագրեր և այլ արխիվային նյութեր։
Ցուցադրության բացմանը հաջորդեց անվանի կինոռեժիսորին նվիված հուշ-ցերեկույթը, որը վարեց ԳԱԹ կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը, ապա ելույթ ունեցան կինոգետ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, ռեժիսոր Հրանտ Հակոբյանը, կինոգետներ Պավել Ջանգիրովը, Ռոբերտ Մաթոսյանը, Ա․ Հայրապետյանի դուստրը՝ դաշնակահարուհի Անահիտ Հայրապետյանը և այլ անվանի արվեստագետներ: