Հունիսի 30-ին Գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց «Նարեկացի» արվեստի միության և «Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնի մասնակիցների համերգը, որի շրջանակում փառատոնի հաղթողը բացառիկ հնարավորություն ստացավ նվագելու Կոմիտաս վարդապետին պատկանող սրինգով:

Նախաձեռնությունը ողջյունեցին և ներկաներին իրենց ողջյունի խոսքը հղեցին Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը, «Եղեգան փող» շվիահարների և սրնգահարների 2-րդ համահայկական մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանը, ով նաև համերգին ներկա փոքրիկներից մեկին նվիրեց խորհրդանշական սրինգ։

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկավ նաև «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը: