Երեկ Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրված էր կատակերգակ դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։ Բացման խոսքով հանդես եկան Գրականության և արվեստի թանգաարնի տնօրեն Վահանգն Սարգսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօերն Դավիթ Պողոսյանը, ցուցադրության համադրողներ ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանը և ԳԱԹ թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը։
Ցուցադրության շրջանակում այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու Արամ Վրույրի և որդիների բեմական գործունեությանն ու լուսանկարչական ժառանգությանը՝ ավելի քան 200 բնօրինակ առարկաների միջոցով։