Նոյեմբերի 3-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացավ Սմբատ Բյուրատի «ԼԵՌՆԱԿԱՆԻՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԸ» հուշագրության շնորհանդեսը, որում ամփոփված են ութ մասից բաղկացած հուշագրության Ա, Բ և Գ (թերի) մասերը․ մնացած մասերը, ցավոք, չեն պահպանվել։ Գիրքը հրատարակվել է Վահագ Բյուրատի կողմից։
Միջոցառումը մեկնարկեց գրքի կազմող, ԳԱԹ մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հախվերդյանի խոսքով, ապա հուշագրությանը բովանդակային անդրադարձ կատարեց ԳԱԹ տնօրեն Վահագն Սարգսյանը։ Ելույթ ունեցան նաև գրքի պատասխանատու խմբագիր, ձեռագրագետ, ցեղասպանագետ Միհրան Մինասյանը, Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը, արձակագիր Նելլի Շահնազարյանը։
Շնորհանդեսի ընթացքում Սմբատ Բյուրատի անվան համար 125 դպրոցի սաները ներկայացրին բեմականացված հատվածներ Բյուրատի կյանքի ու գործունեության վերաբերյալ։