Ս.թ. հունվարի 17-ին Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Մարկոս և Փարաջանով. Պատում մեկ իրի» ցուցադրությունը` նվիրված նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին:
Ցուցադրվող մեկ առարկան` մեղվակարպետը, որը Փարաջանովի նվերն էր Մարկոս Գրիգորյանին, յուրօրինակ խորհրդանիշ է դարձել 100-ամյա երկու Մեծերի ընկերության:

 

1988թ.-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:
Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, նվեր մեղվակարպետ է ուղարկում՝ հայտնելով կարպետը իշխանություններից գաղտնի ուղարկելու մասին: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:

 

 

 

ՄԱՄՈՒԼ

 tert https://armenpress.am/«Մարկոս և Փարաջանով». Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նոր ցուցադրություն է բացվել