Գրականության և արվեստի թանգարանը փետրվարի 19-ին գրքեր է նվիրել իր սիրելի ընթերցողներին, որոնք հետազոտական աշխատանքներ կամ ուսումնասիրություններ են կատարում թանգարանի տարբեր ֆոնդերում։

ԳԱԹ-ը միացել է նաև գրքատոնի այլ նախաձեռնություններին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը, ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Երևանի մի շարք այլ թանգարանների տնօրեններ գրքեր են նվիրել անցորդներին: