Փետրվարի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված ցուցադրության բացումը, որին հաջորդեց հուզիչ համերգային ծրագիր՝ Բ․ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
Ցուցադրությունը հնարավորություն ընձեռեց այցելուներին ծանոթանալու Կանաչյանի ստեղծագործական ժառանգությանը և խմբավարական գործունեությանը։ Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին Կանաչյանի անմահ ստեղծագործությունները՝ փոխանցելով նրա երաժշտության հոգևոր ուժն ու հմայքը