Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայկուհի Մուրադյանի նոր գրքի՝ «Մշակութային քաղաքականությունը խորհրդահայ թատրոնի կայացման գործում. Քաղաքականությունը և գաղափարաբանությունը» շնորհանդեսը։
Գրքի հեղինակը, մշակութաբան, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանը, ներկայացրեց իր ուսումնասիրության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով խորհրդային մշակութային քաղաքականությանը, մշակութային ժառանգության կառավարմանը և մշակութային ինքնության հարցերին։
Գիրքը հրատարակել է Թեք տեղ/ Tech Degh հետազոտական թատրոնը։