«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում կայացավ «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը, որի արդյունքում Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա Ծռեր. Փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը ճանաչվեց 2024-2025 թթ. հաղթող։ Մեր երկիրը ներկայացնող մասնակիցները կմեկնեն Ստրասբուրգ, որտեղ կայանալու է մրցույթի հաջորդ փուլը։